Մաթեմատիկական ֆլեշմոբ. Մաս 2

1. Տատիկը հավկիթների կեսը ներկեց կարմիր, մյուս կեսի կեսը՝ դեղին, իսկ մնացած 9 հավկիթը՝ կանաչ: Ընդամենը քանի՞ հավկիթ ներկեց տատիկը։

Լուծում

9+9=18

18+18=36

Պատ`. 36 հավկիթ։

2. Զատկածեսի հյուրասիրության ժամանակ 22 սովորողներից յուրաքանչյուրը կերավ կես ձու: Քանի՞ ձու կերան սովորողները միասին:

22:2=11

Պատ`. 11 ձու։

Подпись отсутствует

3. Նարեն Զատկի հավկիթները որոշել էր 5 տարբեր գույնով գունավորել: 5 գունաներկ գնելու համար նրան պակասում էր 70 դրամ: Նա գնեց 4 գունաներկ և մոտը մնաց 30 դրամ: Սկզբում քանի՞ դրամ ուներ Նարեն:

30+70=100( 1 գունաներկի արժեքը)

4×100+30=430

Պատ`. 430 դրամ։

4. Մայրիկն Արփիին հարցրեց, թե քանի ներկած ձու են կոտրել նա, քույրիկն ու եղբայրը միասին: Արփին պատասխանեց. «Բոլորս միասին կոտրել ենք 20 ձու: Ես 2 ձու ավել եմ կոտրել Մարկից: Ես և Նանեն միասին կոտրել ենք 15 ձու»: Քանի՞ ձու է կոտրել նրանցից յուրաքանչյուրը:

20-15=5 ( Մարկի կոտրած ձվերը)

5+2=7 (Արփիի կոտրած ձվերը)

15-7=8( Նանեի կոտրած ձվերը)

Պատ`.5;7;8:

5. Զատկածեսին Գարիկը, Դավիթը, Օմն ու Ալեքսն ուզում էին միասին ձվակռիվ խաղալ: Նրանցից յուրաքանչյուրը մյուսի հետ մեկ անգամ պետք է խաղար: Քանի՞ տարբերակով կարող են ձվակռիվ խաղալ տղաները:

Գարիկ-Դավիթ

Գարիկ-Օմ

Գարիկ-Ալեքս

Դավիթ-Օմ

Դավիթ-Ալեքս

Օմ-Ալեքս

Պատ`.6 տարբերակով։

6. Միլենան ուներ 15 ներկած հավկիթ: Նա այդ հավկիթները բաժանեց չորս ընկերուհիներին՝ յուրաքանչյուրին տարբեր քանակով: Քանի՞ հավկիթ ստացավ ընկերուհիներից յուրաքանչյուրը:

2+3+4+6=15

7. Նշիր, թե ո՞ր կերպարը կարող են ստանալ գունավոր ձվիկից:

Подпись отсутствует

Պատ`. 6րդ պատկերը։

8. Տատիկին կամ մայրիկին հարցրու զատկական բաղարջի բաղադրատոմս: Գրանցի՛ր անհրաժեշտ մթերքների անունները, քանակը կամ զանգվածը և հաշվի»ր, թե 2 այդպիսի բաղարջ թխելու համար յուրաքանչյուր մթերքից ինչքա՞ն է հարկավոր:

Զատկական բաղարջ

Անհրաժեշտ մթերքներ

Ալյուր- 1կգ

Կաթ- 2 բաժակ

Կարագ- 200գր

Շաքարավազ-300գր

Չամիչ-250գր

Ձու -6 հատ

Խմորիչ-12 գր

Երկու բաղարջ թխելու համար անհրաժեշտ կլինի

Ալյուր- 2կգ

Կաթ- 4 բաժակ

Կարագ- 400գր

Շաքարավազ-600գր

Չամիչ-500գր

Ձու -12 հատ

Խմորիչ- 24 գր

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы