Արև- պաղպաղակը

Անին ընկերացել էր մի պաղպաղակի հետ։ Նա պաղպաղակը պահում էր սառնարանում, որպեսզի այն չհալչի։ Պաղպաղակը երազում էր հանդիպել արևին, միշտ խնդրում էր Անիին տանել իրեն արևի մոտ։ Անին գիտեր, որ երբ պաղպաղակը հանդիպի արևին, իսկույն կհալչի, բայց չէր ասում նրան, որովհետև չէր ուզում , որ իր ընկերը տխրի։Անին շատ էր ուզում օգնել իր ընկերոջը։ Նա որոշեց գնալ պաղպաղակ պատրաստող մասնագետի մոտ և խնդրել նրան, որ արևի տեսքով մի պաղպաղակ պատրաստի։Երբ արև-պաղպաղակը պատրաստ էր, Անին ուրախ- ուրախ բերեց այն իր ընկերոջ մոտ և ասաց․ —Այսուհետ արևը միշտ քո կողքին կլինի։

Իմ երազանքի տունը

Իմ երազանքների տունը երկհարկանի, ընդարձակ ու շատ գեղեցիկ տուն է։ Տանը շատ սենյակներ կան, այդ թվում նաև մեծ խաղասենյակ և մարզասենյակ։ Բակում մեծ լողավազան կա և գեղեցիկ այգի շատ ծառերով ու ծաղիկներով։

«Իմ ամառը» նախագծային աշխատանք

Այժմ ես ձեզ կպատմեմ իմ ամառային արձակուրդների ամենատպավորիչ օրվա մասին, որն անց եմ կացրել կենդանաբանական այգում.

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում
Մի գորշ խրճիթում,
              
Մի հին խրճիթում,
              
Գետի եզերքին,
      
        Ծառերի տակին։Продолжить чтение «Ամենից լավ տունը»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы