Սառնարանում ջերմաստիճանը զրոյից ցածր էր։ Այնքան ցուրտ էր, որ այնտեղ ապրող մրգերի, բանջարեղենների և ուրիշ ուտելիքների վրա կարելի էր կարդալ նրանց մտքերը։
Продолжить чтение «Սառնարանում ապրող մտքերը»Երբ մտքերը սառչում են օդում
Ալբերտ Մորավիա
(1-ին մաս)
Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Продолжить чтение «Երբ մտքերը սառչում են օդում»Մաթեմատիկական առաջադրանքներ մայիսի 11-15
Պատրաստում ենք Ալիսա-Գլորիկ
Հայր Բոնամիի հեքիաթը
Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:
Продолжить чтение «Հայր Բոնամիի հեքիաթը»Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Продолжить чтение «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»Ալիսա-գլորիկի նոր արկածները
Մի անգամ տատիկը սառնարանի դուռը մոռացել էր փակել։ Ալիսան նկատեց, որ սառնարանի մեջ ինչ-որ լույս է վառվում։ Նրան դա շատ հետաքրքրեց և նա գլորվեց սառնարանի մեջ։Այդ ժամանակ տատիկը հիշեց , որ սառնարանի դուռը բաց է թողել, եկավ և փակեց, բայց չնկատեց, որ Ալիսան այնտեղ է։ Ալիսան էլ չհասցրեց տատիկին ասել, որ ինքը սառնարանում է։ Տատիկն ու պապիկը սկսեցին փնտրել Ալիսային։ Ալիսան գոռում էր սառնարանից, որ ինքն այնտեղ է, բայց նրա ձայնը չէր լսվում։ Ալիսան կերավ սառնարանի բոլոր ուտելիքները և ամբողջ ուժով հրեց սառնարանի դուռը։ Դուռը բացվեց և նա գլորվեց տատիկի ու պապիկի մոտ։
Ալիսա–Գլորիկը
Ջաննի Ռոդարի
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.




























