English 28.09

Հետևյալ նախադասությունները գրավոր թարգմանեք անգլերեն: Աշխատե՛ք բառերը ճիշտ գրել:

1.Ես կարողանում եմ վարել հեծանիվ, բայց չեմ կարողանում խաղալ շախմատ:

I can ride a bike, but I can’t play chess.

Продолжить чтение «English 28.09»

Բնագիտություն. Հոկտեմբերի 5-9.Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5
Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների:Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

Եթե երկրի վրա ամեն ինչ միանման լիներ, կարիք չէր լինի օտար լեզուներ սովորել, քանի որ բոլոր մարդիկ նույն լեզվով կխոսեին։

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

Եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ, ճամփորդելն անհետաքրքիր կլիներ մարդկանց համար։

Մաթեմատիկա 30.09

101) ա) Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է,իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմից։

48+18=66մմ
P=66+66+48+48=228մմ
Պատ՝․228մմ։
բ) Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է,իսկ մյուսը 3 անգամ մեծ է այդ կողմից։
48×3=144մմ
P=144+144+48+48=384մմ
Պատ՝․384մմ։
107 ա) Փակագծերը դի՛ր այնպես, որ ստանաս հավասարություն։
1500:(300-40×5)-15=0
4800:600-(30×7-210)=8

Առասպել Հայոց լեռների մասին

Ասում են` Հայոց լեռները վաղ  ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հենց որ զարթնում էին քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում իրար:

Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին իրարից, երջանիկ էին ու համերաշխ:

Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:

Продолжить чтение «Առասպել Հայոց լեռների մասին»
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы