Ածական 18.03

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից  որևէ մեկը:

Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը:

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Продолжить чтение «Ածական 18.03»

Մաթեմատիկա 18.03

781.ա) Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կգնար այդ ճանապարհը, եթե արագությունը մեծացներ 20կմ/ժ -ով։

Լուծում

1)60×4=240

2)240:(60+20)=3

Պատ՝3ժ։

Продолжить чтение «Մաթեմատիկա 18.03»

Մաթեմատիկա 17.03

763.ա) Ավտոմեքենան առաջին 2 ժամում անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 80կմ/ժ -ով արագ։Որքա՞ն ճանապարհ անցավ մեքենան այդ 4 ժամում ։

Լուծում

1)2×80=160

2)2×100=200

3)160+200=360

Պատ՝.360կմ։

Продолжить чтение «Մաթեմատիկա 17.03»

Քննության նախապատրաստական աշխատանք՝ Առյուծ արքան:

Առաջադրանքներ՝

  • Տեքստից  դուրս  գրեք մեկ բարդ բառ և առանձնացրեք դրա արմատները:

Մեծանուն-մեծ+անոււն

  • տեքստից դուրս գրեք երկու վերջածանցավոր բառ և այդ ածանցներով նոր բառեր կազմեք:

սպանություն-բարություն, գողություն

հայրիկ-փոքրիկ, պապիկ

  • տեքստի 5-րդ նախադասությունը  համառոտագրեք:

Սիմբան հեռանում է։

  • Օգտվելով  տեքստից գրեք, թե  ինչպիսին էր Սիմբան և ինչպիսին էին նրա ընկերները:

Սիմբան ուրախ էր, հետաքրքրասեր և խիզախ։

Սիմբայի ընկերները հավատարիմ էին։

Մաթեմատիկա 16.03

752.ա)Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։Որքա՞ն խոտ է անհրաժեշտ անասնապահին ՝ մեկ կովը մեկ շաբաթ կերակրելու համար ։

Լուծում

7×20=140

Պատ՝.140կգ։

Продолжить чтение «Մաթեմատիկա 16.03»

Մաթեմատիկա 11.03

690.Եթե 0-ով վերջացող եռանիշ թվի վերջին թվանշանը դեն նետենք և ստացված թվին գումարենք այդ եռանիշ թիվը,կստանանք 264։ Ո՞րն է այդ եռանիշ թիվը։

24+240=264

Պատ՝.240։

684.Գտիր անհայտ բաղադրիչը։Ստուգումը կատարիր հաշվիչով։

ա)?:24=444

444×24=10656

Продолжить чтение «Մաթեմատիկա 11.03»

Հ.Թումանյան« Չախչախ թագավորը» Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Գրել, թե կանաչով նշված բառերից յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված:

հանդեսով- գործիական

թագավորի -սեռական

դաշտում -ներգոյական

թագավորը-ուղղական

ոչխարի-սեռական

պալատին-տրական

երկրից-բացառական

զուռնով, թմբուկով, երգով-գործիական

ձիավորները-ուղղական

թագավորից-բացառական

  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

խոտհարք-խոտհունձ

վառիկ-հավի ճուտ

  • Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։

գլխի ճարը տեսնել-հնար գտնել

խելքը թռցնել-խելագարվել

  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին։

աղվես- խորամանկ

Շահ-Մար- անխելք

ջաղացպան-
միամիտ

  • Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Իմ կարծիքով հնարավոր չէր, որ Շահ Մարը այդքան հեշտ հավատար աղվեսին, քանի որ նա ոչինչ չէր արել, որ թագավորին բարկացներ։

«Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Продолжить чтение ««Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս»»

Գոյականի հոլովում 11.03

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:(տրական հոլով)

Հայրենիքից (բացառական հոլով)հեռու ապրող մարդը (ուղղական հոլով)միշտ տխուր և միայնակ է: տր

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից(բացառական հոլով)հեռու բլրի(սեռական հոլով) վրա:

Продолжить чтение «Գոյականի հոլովում 11.03»
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы