Մաթեմատիկա 3.05

1043.Չորս պարկերից առաջինում կար 156 ընկույզ։Երբ առաջինից 10 ընկույզ լցրեցին երկրորդի մեջ , 8-ը երրորդի մեջ , իսկ 12-ը՝ չորրորդի մեջ, ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին։ Ընդամենը քանի՞ ընկույզ կար այդ 4 պարկերում։

Լուծում

1)156-10-8-12=126

2)126-10=116

3)126-8=116

4)126-12=114

Պատ՝Առաջին ՝156 ընկույզ, երկրորդ՝116 ընկույզ , երրորդ՝118 ընկույզ , չորրորդ՝114 ընկույզ։

1044.A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը։Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 36 կմ էր։Հաշվի՛ր , թե այդ պահին նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն ճանապարհ էր անցել, եթե մոտոցիկլավարը անցել էր երեք անգամ ավելի , քան հեծանվորդը։

Լուծում

1)36։4=9

2)3×9=27

Պատ՝ հեծանվորդը -9կմ, մոտոցիկլավարը -27կմ։

1045. A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ։Նրանցից մեկի արագությունը 20կմ/ժ էր, մյուսինը՝ 22կմ/ժ։ Նրանք հանդիպեցին շարժվելուց երկու ժամ հետո ։Հաշվի՛ր A-ից B ճանապարհի երկարությունը ։

Լուծում

1)2×22+2×20=44+0=84

Պատ՝.84կմ։

Թեսթ 5 Պատմում է ինքը Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթլեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

տնօրեն

երգել

վերադարձա

առաջին

  1. Ի՞նչէ նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ     — միայնակ

բ/  սաստիկ   -ուժեղ

գ/ նոր       -թարմ

դ/ փոքր      — պստիկ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

  1. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  1. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

(տանել) տանում էր         

(թողնել ) թողեց            

(հայտարարել)     հայտարարեցի        

(արտասվել) արտասվում           

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա  -մայրիկս

ստորոգյալ  -տանում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան:

Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: 

11.Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Չապլինն իր առաջին ելույթի համար պարտական էր իր մորը։
12.Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Երգելու ժամանակ նրա մոր ձայնը լսվեց, և բոլորը սկսեցին ծիծաղել նրա վրա։ Այդ ժամանակ տնօրենը որոշեց Չապլին թույլ տալ բեմ բարձրանալ։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

  1. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ։

Նա օժտված էր ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Ստորակետ

1.  Գտնել   նախադասության  ենթակաները   և  ընդգծել:

Ա. Ծերունին  մտավ  լքված  խրճիթը:

Բ. Կարինեն  սիրում  էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

Продолжить чтение «Ստորակետ»

Գործնական աշխատանք

  • Հաշվեցի յուրաքանչյուր պատուհանի  ապակու մակերեսը։

Հյուրասենյակ -16900սմ2

Խոհանոց-13000սմ2

Ննջասենյակ 1-32735սմ2

Ննջասենյակ 2-16900սմ2

  • Հաշվեցի ստացված արդյունքների գումարը։

16900սմ2+13000սմ2 +32735սմ2 +16900սմ2 =79535սմ2

  • Մեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս օգտագործվել է                                           79535սմ2 ապակի, մոտավորապես 8 մ2։
  • Հաշվեցի անհրաժեշտ ապակու ծախսը, եթե  1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․)  ապակին արժե 5000 դրամ։

8×5000դրամ=40000դրամ

Թեսթ2․Ավետիք Իսահակյան ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

Продолжить чтение «Թեսթ2․Ավետիք Իսահակյան ԵՂՆԻԿԸ»

Մաթեմատիկա 20.04

956.Ինչ սխալներ կան խնդիրների տվյալների մեջ ։

ա)Հայկն իր ունեցած դրամի 4/5 մասը օգտագործեց ձմերուկ գնելու, իսկ 3/5 մասը սեխ գնելու համար։ Այդ գնումներից հետո որքա՞ն դրամ մնաց Հայկի մոտ, եթե նա ուներ 1000 դրամ։

Պատ՝ .Եթե Հայկը իր ունեցածի 4/5ը օգտագործեր, իր մոտ կմնար 1/5ը, նա չէր կարող 3/5ը օգտագործել սեխ գնելու համար։

բ) Աննան իր ունեցած դրամի 4/7 մասը օգտագործեց ժապավեն գնելու համար, իսկ 5/7 մասը՝ ուլունքներ գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Աննայի մոտ այդ գնումներից հետո եթե նա ուներ 1400 դրամ։

Продолжить чтение «Մաթեմատիկա 20.04»

Seasons

Եղանակներ

Ձմեռը տարվա սկիզբն է։ Այն տարվա ամենացուրտ եղանակն է։ Ձմռանը օրերը կարճ են, գիշերները երկար։ Ձմռանը հաճախ ձյուն է գալիս։

Բնությունը արթնանում է գարնանը։Գարնանը ավելի տաք է, քան ձմռանը։ Ձյունը հալվում է, և թռչունները սկսում են երգել։ Դու կարող ես տեսնել փոքրիկ կանաչ տերևներ ծառերի վրա և գարնան առաջին ծաղիկը` ձնծաղիկը։

Ամառը տարվա ամենաշոգ եղանակն է։ Ամռանը օրերն ավելի երկար են և գիշերները ավելի կարճ քան գարնանը։

Աշունը շատ գույներ ունի։Աշնանը տերևները դեղին են, շագանակագույն և կարմիր։Աշնանը ավելի ցուրտ է , քան ամռանը։Աշնանը արևոտ չէ։ Հաճախ անձրև է գալիս։

Բնությունը գեղեցիկ է ձմռանը և գարնանը, ամռանը և աշնանը։

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Продолжить чтение «Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»»
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы