Բարև ձեզ, ես Դավիթն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հինգերորդ դասարանում։ Ես ապրում եմ Չինաստանում, Հուչժոու քաղաքում, որտեղ էլ անցկացրել եմ իմ ամառային արձակուրդները։ Ամառային արձակուրդների ընթացքում ես ամեն օր մարզվել եմ, զբաղվել եմ ֆուտբոլով, հաճախել եմ լողավազան ։
Ես մասնակցել եմ հինգօրյա ֆուտբոլային ճամբարի Սուջոու քաղաքում, որի ընթացքում ես շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցի, քանի որ իմ թիմակիցների հետ հյուրանոցում էի մնում և ամբողջ ազատ ժամանակս նրանց հետ էի անցկացնում տարբեր խաղեր խաղալով։
Ամառվա ընթացքում նաև մասնակցել եմ ֆուտբոլային առաջնության Շանհայ քաղաքում, որը աշխարհի ամենաբազմամարդ քաղաքն է։ Այն նաև շատ գեղեցիկ է։ Քանի որ առաջնությունը տևեց չորս օր, ես նաև ժամանակ ունեցա զբոսնել քաղաքում։
Իմ թիմը գրավեց առաջին տեղը և մեզ գավաթ տվեցին։
Մի շատ հետաքրքիր օր էլ անցկացրեցի ջրաշխարհում ընտանիքիս հետ։ Այնտեղ բազմաթիվ ջրային ատրակցիոններ կային, տարբեր պարային ներկայացումներ և լազերային շոու։
30.Մի տոպրակում կար 264 ընկույզ, իսկ մյուսում` 305: Առաջին տոպրակից երկրորդը տեղափոխեցին 82 ընկույզ, ապա եկրորդից առաջինը՝ 117 ընկույզ: Քանի՞ ընկույզ եղավ տոպրակներից ամեն մեկում:
31.Ծովախորշում խարիսխ էր գցել նավատորմիղը: Այն բանից հետո, երբ նավատորմիղին միացավ ևս 11 նավ, իսկ 7-ը ուղևորվեցին նավարկության, նավատորմիղն արդեն կազմված էր 35 նավից: Սկզբում քանի՞ նավ էր մտել ծովախորշը:
Լուծում
35-11+7=31
Պատ.՝ 31 նավ։
46.Կատարեք գործողությունները.
ա) 733+834-430=1137
բ)116+6799-78=6837
գ)458+291-126=623
դ)374+350-43=681
ե)916-24+125=1017
զ) 4910-622+87=4375
է)1115-657+47=505
ը)165-119+1039=1085
թ)1087-291+2537=3333
48.Առաջին շտեմարանում կար 3100 պարկ ցորեն, իսկ երկրորդում` 750 պարկով ավելի: Քանի՞ պարկ ցորեն կար երրորդ շտեմարանում, եթե այնտեղ եղած պարկերի քանակը 1130-ով պակաս էր, քան առաջին և երկրորդ շտեմարաներում միասին եղածը:
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղադրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմները՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։
Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքները կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքները մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:
Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապիսի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հատակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:
Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջացման պատճառները և առաջացնում է իր հետևանքները: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողությունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստիճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստատում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:
Ուսումնասիրելով «Բնագիտություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջացման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսական և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրոլորտի և այլնի վերաբերյալ:
Առաջադրանք
Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
Ձյուն
Ձյունը մթնոլորտային պինդ տեղումներից է, առաջանում է 0օC-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Նախ գոյանում են սառցի մանր բյուրեղիկներ, որոնց շուրջը գոլորշիները խտանալով կազմում են փաթիլներ և թափվում գետին:
Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ: