Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:
Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:
Продолжить чтение «Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր»