Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերըПродолжить чтение «Ես իմ անուշ Հայաստանի»

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն —Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․ Առաջադրանքներ Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։ մրմունջ-շշնջոց անուրջ-երազ Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․Продолжить чтение «Հայրենիքում»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы