Եղանակներ
Ձմեռը տարվա սկիզբն է։ Այն տարվա ամենացուրտ եղանակն է։ Ձմռանը օրերը կարճ են, գիշերները երկար։ Ձմռանը հաճախ ձյուն է գալիս։
Բնությունը արթնանում է գարնանը։Գարնանը ավելի տաք է, քան ձմռանը։ Ձյունը հալվում է, և թռչունները սկսում են երգել։ Դու կարող ես տեսնել փոքրիկ կանաչ տերևներ ծառերի վրա և գարնան առաջին ծաղիկը` ձնծաղիկը։
Ամառը տարվա ամենաշոգ եղանակն է։ Ամռանը օրերն ավելի երկար են և գիշերները ավելի կարճ քան գարնանը։
Աշունը շատ գույներ ունի։Աշնանը տերևները դեղին են, շագանակագույն և կարմիր։Աշնանը ավելի ցուրտ է , քան ամռանը։Աշնանը արևոտ չէ։ Հաճախ անձրև է գալիս։
Բնությունը գեղեցիկ է ձմռանը և գարնանը, ամռանը և աշնանը։