Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։ — Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։ Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։ — Էս ո՞ւմ նախիրն է։ Ասում են. — Շահ-Մարինը։ — Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք,Продолжить чтение «Հ.Թումանյան« Չախչախ թագավորը» Գ»
Архивы за день:14.03.2021
«Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս»
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…