
Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:
Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:
Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:
Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:
Առաջադրանքներ՝
- Ի՞նչ սովորեցրեց առակը։
- Առակը սովորեցնում է, որ պարծենկոտ լինելը լավ բան չէ։
- Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։
- ժայռ-մեծ քարե զանգված
- փառասիրություն-փառքի ձգտում
- Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։
- երազանք- 7տ․,8հ․
- երկու-4տ․,5հ․
- երբ-3տ․,4հ․
- ես-2տ․,3հ․
- եմ-2տ․,2հ․
- որոնց-5տ․,6հ․
- որսալ-5տ․,6հ․
- ոտք-3տ․,4հ․
- ով-2տ․,2հ․
- Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։